Երևան

Երևանում գործող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

1 րոպեի ընթերցում

Երևանում գործող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Կարլեն Միրաքյան Սամսոնի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Անդրանիկ 56/9)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ  աշտարակի գործունեությունը։

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում