Պատանի հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ի թիմային պայքարում
1 րոպեի ընթերցում

Պատանի հրաձիգները Եվրոպայի առաջնությունում թիմային մրցաշարում դարձել են բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվեց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 10 մետր օդամղիչ ատրճանակ վարժության մինչև 18 տարեկան տղաների եռյակի ձևում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավորով դարձան թիմային մրցաշարի բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի պատանեկան հավաքականն, ընդհանուր առմամբ, նվաճեց մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։