Իսրայելի բանակը Լիբանանում սպանել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարի

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման հրետանային ստորաբաժանումների ղեկավարին սպանելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրությունում։

«Այսօր (փետրվարի 9-ին - խմբ.) Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Յանուխայի շրջանում և սպանել ահաբեկիչ Ահմադ Ալի Սալամիին, որը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի հրետանու ղեկավարի պաշտոնը»,- նշված է հայտարարությունում։

Զինվորականները նշել են, որ սպանվածը պատասխանատու էր մարտական ​​գործողությունների ընթացքում իսրայելցի զինվորների նկատմամբ ձեռնարկված բազմաթիվ հարձակումների համար, իսկ վերջին շրջանում զբաղվում էր Լիբանանի հարավում խմբավորման ռազմական կարողությունների վերականգնմամբ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ տեղյակ է հարվածի ընթացքում քաղաքացիական անձանց զոհվելու մասին հաղորդագրություններին։

«Հարվածից առաջ միջոցներ էին ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար և միջոցներ է ձեռնարկում վնասը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար։ Միջադեպը հետաքննվում է»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկրի հարավում գտնվող Յանուխ բնակավայրում 3 քաղաքացու, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի զոհվելու մասին։

 

Հայերեն العربية

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը