Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգները պատժամիջոցները խախտած նավթատար են կալանել Հնդկական օվկիանոսում

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները պատժամիջոցները խախտած նավթատար են կալանել Հնդկական օվկիանոսում

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել և ստուգման են ենթարկել նավթատար նավ, որը ենթադրաբար խախտել է վառելիքի տեղափոխման արգելքի պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։

«Զինված ուժերը գիշերն առանց միջադեպերի իրականացրել են Aquila II նավի ստուգում և կասեցում՝ INDOPACOM պատասխանատվության գոտում։ Այն նավարկում էր՝ խախտելով Կարիբյան ավազանում պատժամիջոցների ներքո գտնվող նավերի վերաբերյալ նախագահ Թրամփի սահմանած կարանտինը»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ ամերիկացի զինվորականները նավը հետապնդել են Կարիբյան ավազանից մինչև Հնդկական օվկիանոս։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության՝ Aquila II-ը նավարկում է Պանամայի դրոշի ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում