Հայ օլիմպիականները շարունակում են ելույթները «Միլան-Կորտինա-2026»-ում

2 րոպեի ընթերցում

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները շարունակում են մրցելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։ Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով: Կատյա Գալստյանը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին: Փետրվարի 12-ին նա հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան արդյունքով: Փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ հանդիպել էր մարզիկներին Աշոցքի դահուկային կենտրոնում, ապա՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնա-սպորտային համալիրում՝ մաղթելով նրանց հաջող մրցելույթներ:

 

Հայերեն العربية English Español Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար