Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է 2012 թվականին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ ներկայացուցչությունում ահաբեկչություն իրականացրած անձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի Արդարադատության նախարար Պեմ Բոնդին։

«Ձերբակալվել է Բենգազիում ահաբեկչություն իրականացրած գլխավոր անձանցից մեկը»,- նշել է Բոնդին։

Զուբեյր ալ Բակուշը մեղադրվում է սպանության և ահաբեկչության համար։

Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 11-ին։ Ահաբեկչության հետևանքով սպանվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում