Մշակույթ

Հայաստանում կանցկացվի «Հունարենը և երաժշտությունը. երեք և ավելի հազարամյակների կենդանի ավանդույթ» խորագրով միջոցառում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կանցկացվի «Հունարենը և երաժշտությունը. երեք և ավելի հազարամյակների կենդանի ավանդույթ» խորագրով միջոցառում

Հայաստանում Հունաստանի դեսպանությունը, Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ, փետրվարի 9-ին՝ Հունարենի համաշխարհային օրը, կազմակերպում է միջոցառում, որը կրում է «Հունարենը և երաժշտությունը երեք և ավելի հազարամյակների կենդանի ավանդույթ» խորագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսքի և երաժշտության միջոցով միջոցառումը կընդգծի հունարենի և երաժշտական ​​արտահայտչության միջև խորը, անխզելի կապը, որն ընդգրկում է երեք հազարամյակ՝ փոխանցելով հիշողություններ, հույզեր և արժեքներ։

Հունարենը, որն ամենահին կենդանի լեզուներից մեկն է, շարունակում է ոգեշնչել մարդկանց ամբողջ աշխարհում՝ հանդես գալով որպես կամուրջ մշակույթների միջև։ Հայաստանում հունարենի կրթությունը և ուսանողների աճող հետաքրքրությունը հաստատում են նրա մշտական դերը որպես արժեքների, գիտելիքների և մշակութային շարունակականության կրող և  ընդգծում կենդանի մնացած մշակույթի ուժն ու գրավչությունը։

Ծրագիրը ներառում է նաև հունարեն ուսանողների կողմից ժողովրդական պոեզիայի ասմունքներ և Հունաստանի ավանդական երաժշտական ​​ստեղծագործությունների կատարում՝ կենդանացնելով խոսքի և երաժշտության անգերազանցելի կապը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը 2025 թ. նոյեմբերին պաշտոնապես ճանաչել է Հունարենի համաշխարհային օրը, որը սահմանվել է 2017 թվականին

Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի հունական համայնքների միության և իր Հունարեն լեզվի և մշակույթի կենտրոնի, Երևանի «Պոնտի» հունական ՀԿ-ի և իր «Լոգոս Էլլինիկոս» հունարենի կենտրոնի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի», ԵՊՀ Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի,  Վ. Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական քոլեջի, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի,Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի և ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանի, որտեղ դասավանդվում է հունարեն, ինչպես նաև՝ «Խարիտոնի» վոկալ-գործիքային ընտանեկան անսամբլի համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում