Սպորտ

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը` մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը` մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում մեկնարկել է հրաձգության մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Մինչև 16 տարեկան տղաների 10մ օդամղիչ հրացան վարժությունում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավորով նվաճել է ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Սարգսյանը 9-րդ տեղում է, Արմեն Գևորգյանը՝ 25-րդ, Արտակ Ամիրյանը`13-րդ:

Առաջնությունը կեզրափակվի փետրվարի 8-ին:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում