Սպորտ

Մեկնարկում են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Իտալական Միլան քաղաքի «ՍանՍիրո» մարզադաշտում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս Օլիմպիական խաղերն անցկացվում են երկու քաղաքում` Միլանում ու Կորտինա  դ’Ամպեցոյում: Իտալիան երրորդ անգամ է ընդունում ձմեռային խաղերը: Կորտինա դ’Ամպեցոն էլ իր հերթին երկրորդ անգամ է հյուրընկալում Օլիմպիական խաղերը: Նախորդ անգամ 1956 թվականին էր:

Այս խաղերին մասնակցում է 90 երկրից ու ՄՕԿ-ին անդամ կազմակերպություններից 2800 մարզիկ, որոնք մրցելու են 116 մրցաձևում:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին անգամ է, որ կանանց մասնակցությունը 40 տոկոսից ավելի է: Եվ առաջին անգամ է, որ կանանց մրցաձևերի թիվը հասել է 50-ի:

Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 22-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում