Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կկայանա մարտին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կկայանա մարտին

Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։ 

Մատվիենկոյի խոսքով՝ միջխորհրդարանական հանձնաժողովը արդյունավետ կերպով գործում է՝ նպաստելով երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացմանը։

«Մարտին նախատեսվում է հանձնաժողովի հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության հարցերը։ Կարծում եմ՝ սա մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում