Հայաստան

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի հանդիպումը․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ABU DHABI, UNITED ARAB EMIRATES - February 05, 2026: HH Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan, President of the United Arab Emirates (R) meets with HE Nikol Pashinyan, Prime Minister of Armenia (L), at Al Shati Palace.
( Hamad Al Kaabi / UAE Presidential Court )
---
ABU DHABI, UNITED ARAB EMIRATES - February 05, 2026: HH Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan, President of the United Arab Emirates (R) meets with HE Nikol Pashinyan, Prime Minister of Armenia (L), at Al Shati Palace. ( Hamad Al Kaabi / UAE Presidential Court ) ---

Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում