«Երևանյան բեսթսելեր». «Բիզնեսի անատոմիա» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, դեկտեմբեր, 2025

8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքների։

Վահրամ Միրաքյանի «Բիզնեսի անատոմիա» գիրքն առաջին տեղում է։ «Բիզնեսի անատոմիա» գիրքը գրելիս հեղինակը նպատակ է ունեցել ստանալու ձեռնարկ, որն առօրյայում միշտ բիզնես ոլորտի բոլոր աշխատակիցների և գործարարների ձեռքի տակ կլինի, գիրք, որտեղ ընթերցողը կարողանա գտնել ինչպես հասարակ խնդիրների, այնպես էլ երկարաժամկետ և խորքային հոգեբանական, ռազմավարական կամ մշակութային հարցերի լուծումներ։

Կոնստանտին Սարկիսյանի «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» գիրքը  երկրորդ հորիզոնականում է։ Ընթերցողի առջև ճանաչողական պատմություն է՝ կազմված երեք գրքից՝ «Տեսիլ», «Կյանք» և «Համակարգ»։ Սա մի մարդու՝ ամբողջ մի կյանք ձգվող ճանապարհորդություն է, որին հայտնի են դարձել կեցության գաղտնիքները, որոնք նա շռայլորեն կիսում է ընթերցողի հետ, բայց, դրանով հանդերձ, նա ոչ թե հանդես է գալիս որպես խորհրդավոր ուղեկից, այլ իրական ընկեր է դառնում, որը հիշեցնում է մեզ վաղուց մոռացված ճշմարտությունների մասին։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Չորրորդ տեղում է Կոնստանտին Սարկիսյանի «Աշխարհի սահմանադրությունը. գիրք երկրորդ․ Կյանք»-ը։

Հինգերորդ տեղում է Ռիչարդ Կոխի «80/20-ի սկզբունքը»։ Պատկերացրեք, որ արդյունքի 80%-ը կարող եք ձեռք բերել ընդամենը 20% ջանքերով: Առաջին հայացքից անհավանական թվացող, բայց գիտականորեն ապացուցված այս պնդումն է ընկած «80/20 սկզբունքը» գրքի հիմքում, որն ուսումնասիրելով կարող եք բացահայտել գործողությունների, ջանքերի այն չնչին մասը՝ մոտ 20%-ը, որը հանգեցնում է արդյունքների զգալի՝ 80%-ին:

Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» գիրքը վեցերորդ տեղում է։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, մանկավարժ Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը» գիրքը գրված է գիտական լուրջ հետազոտությունների հիման վրա: Ելնելով իր կյանքի փորձառությունից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես թեթևակի փոփոխելով ուղեղի աշխատանքը՝ կարելի է բացել դեպի քվանտային դաշտ տանող դուռը՝ կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար: Եվ այս ամենը դոկտոր Ջոն ներկայացնում է հեշտ կիրառելի աստիճանական տեխնիկայի միջոցով։

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յոթերորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Ութերորդ տեղում է Կոնստանտին Սարկիսյանի «Աշխարհի սահմանադրությունը. գիրք երրորդ․ Համակարգ»-ը։

Ֆիլիպ Քոթլերի «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» իններորդ տեղում է։ Ֆիլիպ Քոթլեր ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր եւ խորհրդատու, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ: «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» գիրքը տարբեր խորհրդատվական ընկերությունների եւ մասնավոր հաճախորդների հետ աշխատելու տարիների փորձառության արդյունք է: Գրքում հեղինակն անդրադարձել է մարքեթինգում հանդիպող հիմնական թերություններին եւ թվարկել դրա տասը մահացու մեղքերը, թույլ կողմերը իրենց կիրառման տեսանկյունից: Նկարագրել է յուրաքանչյուր մեղքի հիմնական ազդանշանները եւ առաջարկել լուծումներ: Իսկ ահա այդ լուծումների կիրառումը տասը մեղքերը կվերածի տասը պատվիրանների՝ մարքեթինգում արդյունավետության եւ եկամտաբերության հասնելու համար...

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը տասներորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1նոր

Վահրամ Միրաքյան,

 «Բիզնեսի անատոմիա»

հեղ․ հրատ

256

2-1

Կոնստանտին Սարկիսյան,

 «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ»

Բաբելոն186
3+1

Ջեյմս Քլիըր,

«Ատոմային սովորություններ» 

Էդիթ Պրինտ168
4-2

Կոնստանտին Սարկիսյան,

 «Աշխարհի սահմանադրությունը. գիրք երկրորդ․ Կյանք»

Բաբելոն116
5*

Ռիչարդ Կոխ,

 «80/20-ի սկզբունքը»

Դավինչի105
6նոր

Ջո Դիսպենզա,

 «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը»

Բուկինիստ103
7-1

Հեկտոր Գարսիա,

 Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի98
8-5

Կոնստանտին Սարկիսյան,

 «Աշխարհի սահմանադրությունը. գիրք երրորդ․ Համակարգ»

Բաբելոն97
9-4

Ֆիլիպ Քոթլեր,

«Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» 

Բուկինիստ87
10*

Բոդո Շեֆեր,

«Հաղթողների 30 օրենքները» 

Դավինչի67
Հայերեն Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին