Բաքվի դատարանում հրապարակվել են հայ գերիների նկատմամբ հերթական շինծու դատավճիռները

2 րոպեի ընթերցում

Բաքվի դատարանը հրապարակել է հայ գերիների նկատմամբ հերթական շինծու դատավճիռները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատարանը կեղծ դատավարության արդյունքներով 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։  Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։

Նշվում է, որ Մադաթ Բաբայանի համար մեղադրող դատախազը պահանջել էր 20 տարվա ազատազրկում։

Մինչ այդ հրապարակվել էին ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ վճիռները։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման, քանի որ վճռի հրապարակման պահին նրանց 65 տարին լրացած է եղել, իսկ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։

Քաղաքականություն

Բաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռը

 

Հայերեն العربية فارسی Русский Türkçe

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա