ՊԵԿ-ը բիզնեսի բեռի թեթևացման փոփոխություններ է առաջարկում հարկային օրենսգրքում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, որը հնարավորություն կտա թեթևացնել բիզնես գործունեություն իրականացնողների բեռը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Առաջարկում ենք կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը: Ներկայում ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, և մենք հարկային օրենսգրքում հնարավորություն ենք ստեղծում, որ մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա»,- ասաց Հակոբյանը:

Կկանոնակարգվեն նաև ապրանքի վերադարձի հետ կապված գործընթացները:

«ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ վերադարձ է տեղի ունենում ներկայում, հարկ վճարողը ստիպված է գնալ հետ, համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով, իսկ այս կարգավորմամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում, այսինքն՝ վերադարձը դարձնում ենք վաճառքից առանձին գործարքի տեսակ»,- նշեց Էդուարդ Հակոբյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հավելեց՝ առաջարկվող փոփոխություններով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն է առաջարկվում կիրառել նաև համայնքներին նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով, ներկայում ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը տրված նվիրատվությունը:

Օրենքի նախագիծն ընդունվեց Կառավարության կողմից և կքննարկվի Ազգային ժողովում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան