Սպորտ

«Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հանդես կգա «Ինտեր»-ը, որը 1/8 եզրափակիչում մրցեց «Տորինո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ինտեր»-ը, մրցելով «Տորինո»-ի հետ, առավելության հասավ 2:1 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Անժ-Յոան Բոնն ու Անդի Դիուֆը:  

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 56-րդ րոպեին։  

Կիսաեզրափակչում «Ինտեր»-ը կմրցի «Նապոլի»-«Կոմո» զույգի հաղթողի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում