65 երկրից 400-ից ավելի մասնագետ․ Հայաստանը հյուրընկալելու է Concours Mondial de Bruxelles հեղինակավոր գինու մրցույթը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հյուրընկալելու է Concours Mondial de Bruxelles հեղինակավոր գինու մրցույթը։  Մայիսի 21-23-ը մրցույթի շրջանակում 65 երկրից 400-ից ավելի մասնագետ համախմբվելու է Հայաստանում։ Բացառապես պրոֆեսիոնալ համտեսող-մասնագետներից կազմված ժյուրին համտեսելու է 10 հազար տեսակի գինի։ Կույր համտեսի միջոցով պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի մրցանակակիրներին ու գլխավոր հաղթողին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ հայկական գինիները ևս ներկայացվելու են ժյուրիի դատին։

«Ամեն տարի այս մրցույթն անցկացվում է տարբեր երկրներում։ Տևական աշխատանքի արդյունքում հասանք նրան, որ 2026-ին այն անցկացվի Հայաստանում։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է, լավ հնարավորություն է մեր երկիրը ներկայացնելու, մեր գինին առաջ մղելու համար»,-ասաց Զարուհի Մուրադյանը։

Մրցույթի ծրագիրը 5 օր է տևելու և նպատակ է դրված ոչ միայն հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանի գինու ոլորտը, այլև մեր երկրի մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները։ Բուն մրցութային ծրագրից զատ հյուրերի համար նախատեսված է նաև այցելությունների ծրագիր դեպի Հայաստանի գինեգործական շրջաններ։

Քանի որ հյուրերի ցանկում լինելու են ոլորտի բազմաթիվ մասնագետներ, դա նշանակում է, որ համագործակցության շատ լավ հնարավորություններ են բացվում Հայաստանի գինի արտադրող ընկերությունների համար։  

 

Հայերեն English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից