Աշխարհ

Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում

Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել X (նախկին Twitter) սոցիալական ցանցի ֆրանսիական գրասենյակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է Փարիզի դատախազությունը X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությամբ։

Դատախազության տեղեկացմամբ՝ գործողությունն իրականացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները՝ Եվրոպոլի և Ֆրանսիայի ոստիկանության համապատասխան ծառայությունների աջակցությամբ։

Խուզարկությունները կատարվել են 2025 թվականի հունվարին մեկնարկած քրեական հետաքննության շրջանակում։ Նույն հաղորդագրության մեջ Փարիզի դատախազությունը նաև հայտնել է, որ դադարեցնում է գործունեությունը X հարթակում և առաջարկում է հետևել գերատեսչության պաշտոնական էջերին այլ սոցիալական ցանցերում։

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող սոցիալական ցանցի նկատմամբ՝ ալգորիթմների հնարավոր մանիպուլյացիայի կասկածանքով։ Հետաքննության հիմքում երկու բողոք է՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորից և բարձրաստիճան պետական պաշտոնյայից։

Ֆրանսիական իշխանությունները X ընկերությունից պահանջել են տրամադրել հասանելիություն հարթակի ալգորիթմներին, ինչպես նաև օգտատերերի բոլոր հրապարակումների վերաբերյալ տվյալներին։ Ընկերությունը, իր հերթին, հետաքննությունը բնութագրել է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Բացի այդ, հիշեցվում է, որ 2026 թվականի հունվարին Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել X-ին կից գործող Grok չաթ-բոտի դեմ։ Հետաքննությունը կապված է եղել չաթ-բոտի միջոցով անպարկեշտ պատկերների ստեղծման և դրանց տարածման հետ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում