Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով

«Դինամո» մարզահամալիրում փետրվարի 8-ից 14-ը կկայանան Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին ժամը 13։00-15:00 «Դինամո» մարզահամալիրում տեղի կունենա թիմերի պատվիրակությունների ժողովը (մանդատը)։ Ժամը 18։00-ին տեղի կունենա վիճակահանությունը։

Բռնցքամարտիկների կշռման արարողությունը` յուրաքանչյուր օր առավոտյան 8-ից 9-ը «Դինամո» մարզահամալիրում։ Մրցումները կմեկնարկեն փետրվարի 9-ին։ Հայաստանի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով։ 

Տղամարդիկ կմրցեն 50 կգ, 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ, 75 կգ, 80 կգ, 85 կգ, 90 կգ  և +90 կգ քաշային կարգերում, իսկ կանայք` 48  կգ, 51 կգ,  54 կգ, 57 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ, 75կգ , 80 կգ և +80կգ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում