Միացյալ Նահանգներ

ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Լուսին

1 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Լուսին

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտարարել է, որ հետաձգում է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը, որը նախատեսված էր փետրվարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմենը։

Պատճառն այն է, որ փորձարկումների ընթացքում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել։ Մասնավորապես, ինժեներները ջրածնի արտահոսք են հայտնաբերել Space Launch System (SLS) երկաստիճան գերծանր կրող հրթիռի հիմքում։

Ըստ Այզեքմենի՝ «Արտեմիս 2-»-ի հնարավոր ամենավաղ մեկնարկը կլինի մարտին։ Տիեզերանավը չորս աստրոնավտներով պետք է անվայրէջք թռիչք կատարի դեպի Լուսին։ 

Ավելի վաղ ՆԱՍԱ-ն արդեն հետաձգել էր տիեզերանավի՝ փետրվարի 6-ին նախատեսված թռիչքը՝ եղանակային պայմանների պատճառով։ Թռիչքը պետք է տեղի ունենար փետրվարի 8-ին։   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում