Սպորտ

Հաստատվել է Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը

2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտում, ընդհանուր առմամբ, կլինի 120 ծանրորդ (60 տղամարդ, 60 կին):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հաստատվել է 12 քաշային կարգ, որոնցից 6-ը տղամարդկանց համար, 6-ը` կանանց: Վերոնշյալ մասնակիցներից 108 մարզիկ կընտրվի քվոտաների միջոցով (այդ թվում` 96-ը՝ որակավորման վարկանիշով և 12-ը՝ մայրցամաքային ներկայացուցչության միջոցով): 6 մասնակից կարող է ունենալ մրցաշարը հյուրընկալող կողմը և կլինի 6 համընդհանուր քվոտա:

Որակավորման շրջանը կտևի 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի մայիսի 7-ը և կներառի որակավորման երկու հիմնական փուլ: Մարզիկները վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար պետք է մասնակցեն առնվազն 5 մրցաշարի և ունենան երկամարտի արդյունք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում