Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը տեղափոխվել է երկրորդ Բունդեսլիգա
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը նոր ակումբ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանը պայմանագիր է կնքել Բունդեսլիգա 2-ում ելույթ ունեցող «Նյուրնբերգ»-ի հետ: Պայմանագրի այլ կետերի մասին ոչինչ հայտնի չէ:
Մինչ այս Մկրտչյանը հանդես էր գալիս խորվաթական «Օսիեկ»-ի կազմում: