Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհված գրեթե 3000 մարդկանց անունները

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է Իսլամական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհված և ինքնությունը պարզ դարձած 2986 անձանց անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։

«Հիմնվելով թափանցիկության, պատասխանատվության և հաշվետվողականության քաղաքականության վրա՝ նախագահ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է վերջին միջադեպերի ժամանակ զոհված 2986 անձանց ցուցակը», - նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ վերջին միջադեպերի զոհերի ընդհանուր թիվը, ինչպես նախկինում հաղորդվել էր, 3117 է, սակայն 131 անձի ինքնությունը դեռևս չի պարզվել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը