Սպորտ

«Ինտեր»-ը գլխավորում է «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը գլխավորում է «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Կրեմոնեզե»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է երկու անպատասխան գնդակ ուղարկել «Կրեմոնեզե»-ի դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Լաուտարո Մարտինեսն ու Պյոտր Զելինսկին:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների թվում էր, բայց փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարին աղյուսակում առաջին տեղում է և ունի 55 միավոր: 47 միավորով երկրորդը «Միլան»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում