Կարլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ հաղթեց AO-ում
1 րոպեի ընթերցում

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Կարլոս Ալկարասը դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Australian open»-ի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց հետ մրցեցին իսպանացի Կարլոս Ալկարասն ու սերբ Նովակ Ջոկովիչը:
Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը զիջեց 4 սեթերից հետո` 2:6, 6:2, 6:3, 7:5 հաշվով:
Կարլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
Կարդացեք հոդվածը` Русский