Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը լքում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը լքում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մրցեց Խորվաթիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիտվայի Կաունաս քաղաքի «Զալգիրիո արենա»-ում կայացած խաղի առաջին կեսում խորվաթները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Հայաստանի ընտրանու դարպասը: Հայաստանի հավաքականը հսկայական առավելությամբ տիրում էր նախաձեռնության երկրորդ կեսում, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն մտցնել չկարողացավ:

Հայաստանի ընտրանին զիջեց Խորվաթիային 0:3 հաշվով ու լքում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ֆուտզալի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն արդեն իսկ պատմական է: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող թիմային մարզաձի որևէ թիմ մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին ու չունեցավ ոչ մի պարտություն: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մեկնարկային երկու խաղում հաղթանակ տոնեց Ուկրաինայի ու Չեխիայի դեմ խաղերում, իսկ խմբային փուլի վերջին տիրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Լիտվայի հետ: Թիմն առաջին տեղով դուրս եկավ խմբային փուլից:

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի խաղերը կկայանան փետրվարի 4-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում