Իրան

Իրանի իշխանությունները ներկայացրել են Բանդար Աբբաս քաղաքում պայթյունի պատճառը

1 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները ներկայացրել են Բանդար Աբբաս քաղաքում պայթյունի պատճառը

Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքում պայթյուն է որոտացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

«Բանդար Աբբասի որոշ թաղամասերում լսված պայթյունը կապված է Բանդար Աբբասի Մոալեմ բուլվարի բնակելի տանը տեղի ունեցած գազի արտահոսքի հետ»,- Mehr լրատվական գործակալությանն ասել է Հորմոզգան նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը:

Ըստ նրա՝ դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ և փրկարարական ուժեր, սկսվել են փրկարարական աշխատանքները։ Նա մարդկանց հորդորել է հետևել պաշտոնական աղբյուրներից ստացված լուրերին:

Mehr լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ պաշտոնական աղբյուրները հերքել են տարածվող տեղեկատվությունը, թե ԱԹՍ-ներով հարձակում է եղել Հորմոզգան նահանգում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի շտաբի վրա:

Պաշտոնական աբյուրները կեղծ տեղեկատվություն են համարել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի սպանության մասին լուրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում