Իրանի միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել անգամ ուժով․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար
1 րոպեի ընթերցում

Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին ԱՄՆ-ին և Իսրայելին նախազգուշացրել է հնարավոր հարձակման հետևանքների մասին՝ հայտարարելով, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ ոչնչացնել նույնիսկ ուժի կիրառմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ Իրանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Ծոցում ամերիկյան զորքերի լայնածավալ տեղակայումից հետո։
«Եթե թշնամին սխալ է թույլ տալիս, ապա դա, անկասկած, կվտանգի իր, տարածաշրջանի և սիոնիստական ռեժիմի անվտանգությունը»,-Հաթամիի խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի միջուկային գիտությունն ու տեխնոլոգիաները չեն կարող վերացվել։
«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գիտությունն ու տեխնոլոգիաները հնարավոր չէ ոչնչացնել, նույնիսկ եթե այդ ազգի գիտնականներն ու զավակները նահատակվեն»,-հայտարարել է Հաթամին։