Աշխարհ

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ը և Իտալիայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կոչ են արել աշխարհի տարբեր երկրներում պատերազմների և հակամարտությունների մասնակիցներին զենքը վայր դնել օլիմպիական խաղերի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Կոչը հնչել է օլիմպիական աղերի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ և հիմնված է օլիմպիական զինադադարի հին հունական ավանդույթի վրա: Այն սկիզբ է առել մ.թ.ա. 8-րդ դարում և վերածնվել է 1994 թվականին Լիլեհամերում կայացած օլիմպիական խաղերում:

«Էթիկական նկատառումներից ելնելով՝ մենք ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Օլիմպիական զինադադարը, պատերազմի այս սրբազան դադարեցումը, պետք է հարգվի։ Սա միշտ չէ, որ կարող է իրագործվել գործնականում։ Սակայն մեր ուղերձը հասնում է աշխարհի յուրաքանչյուր անկյուն։ Այնտեղ, ուր հնարավոր է, մենք պետք է ձգտենք ստեղծել խաղաղության համար գոնե մի փոքր տարածք»,- ասել է Աթենքի Միջազգային օլիմպիական զինադադարի կենտրոնի տնօրեն Կոնստանտինոս Ֆիլիսը։

Իտալիայի նախաձեռնությամբ՝ 2025 թվականի նոյեմբերի վերջին ընդունվեց օլիմպիական խաղերի ժամանակահատվածում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը։ Վերջին տասնամյակների ընթացքում խաղերը նպաստել են մի քանի կարևոր հրադադարների կնքմանը, այդ թվում՝ 1994 թվականին Սարաևոյի պաշարման դադարեցմանը և 2018 թվականին երկու Կորեաների միավորմանը միասնական դրոշի ներքո։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում