Հայաստան

ՍԱՏՄ-ն սննդամթերքի հետ կապված 517 անհամապատասխանություն է հայտնաբերել 2025 թվականին

2 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն սննդամթերքի հետ կապված 517 անհամապատասխանություն է հայտնաբերել 2025 թվականին

Հացի արտադրամասերում 2025 թվականին ՍԱՏՄ իրականացրած դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է 257 խախտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 30-ի ասուլիսում հայտարարեց կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Նախորդ տարի իրականացվել է 886 դիտարկում. արձանագրվել են 540 անհամապատասխանություններ: Դրանք վերաբերում են ինչպես սննդամթերքին, այնպես էլ պեստիցիդներին:

2025 թվականին սննդամթերքի մասով իրականացվել է 673 դիտարկում, հայտնաբերվել են 517 անհամապատասխանություններ: Մասնավորապես, հացի արտադրամասերում 413 դիտարկում է իրականացվել, 257-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ: Իրականացվել է նաև պաղպաղակի արտադրության հետ կապված 16 դիտարկում՝ 11 խախտում, կաթնամթերքի 219 դիտարկում՝ 80 խախտում, մսամթերքի 28 խախտում: Ջրի՝ 1, ոգելից խմիչքի հետ կապված երկու դիտարկումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Երկու տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք: Արագ արձագանքման 43 դիտարկումից 13-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ:

Պեստիցիդների և ագրոքիմիկատների մասով իրականացվել է 170 դիտարկում, հայտնաբերվել է 10 խախտում:

Բուսասանիտարական մշտադիտարկումները իրականացվում են 1 անգամ՝ ամբողջ տարվա համար: 2025 թվականին հայտնաբերվել է 11 տեսակի կարանտին վնասակար օրգանիզմ: Հայաստանի Հանրապետության տարածքում առավել տարածված են եղել կալիֆոռնյան վահանակիրը, պտղակերների բակտերիալ այրվածքը, արևելյան պտղակերը և արևմտյան ծաղկային թրիպսը: Մեր գործառույթների շրջանակում հողօգտագործողներին տրամադրվել է խորհրդատվություն պայքարի և պեստիցիդների ճիշտ կիրառման վերաբերյալ»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում