Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին և կողմ է վիզաների ազատականացմանը․ Իշտվան Յակաբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը վկայում է, որ չկա երկխոսության միջոցով չլուծվող որեւէ հարց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հակոբ Արշակյանը ողջունել է Բուդապեշտում՝ Հայաստանի եւ Երեւանում՝ Հունգարիայի մշտական դեսպանությունների բացումը: Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագիրն արդեն պաշտոնապես հանձնվել է Հայաստանին: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան կաջակցի այդ գործընթացին:

ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային իրադրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող խաղաղության գործընթացը: Այս համատեքստում նա անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, նախաստորագրված խաղաղության համաձայնագրին եւ ԹՐԻՓՓ նախագծին:

«Խաղաղության եւ համագործակցության խթանման պետական քաղաքականության գաղափարն ամրապնդվեց այս տարվա հունվարի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ` մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը: Ուրախալի է, որ այս կարեւոր հարթակին մասնակցում է նաեւ Հունգարիան»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Կարեւորելով Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց վերադարձը հայրենիք՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի՝ հումանիտար հարցերը կարգավորելու նախաձեռնությունը. 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ Հայաստան վերադարձավ 5 հայ ռազմագերի:

Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը եւս անդրադարձել է երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, որոնք արդյունավետ զարգանում են թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիրի մակարդակում: Իշտվան Յակաբն իր հերթին կարեւորել է խաղաղության գործընթացը, նշել, որ դրան այլընտրանք չկա: Նրա խոսքով Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին եւ կողմ է վիզաների ազատականացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանը, մի շարք այլ ոլորտներում կապերի խթանմանը: Ընդգծվել է հունգարահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման առումով: 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն