Հայաստան

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

1 րոպեի ընթերցում

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Հայաստանի Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները  հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ բաց են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ շեշտելով, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Նշվում է, որ Արարատի, Աբովյանի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում