Քաղաքականություն

Հայկ Կոնջորյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայկ Կոնջորյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Հայկ Կոնջորյանն արժեւորել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի կառավարության աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում