Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցը ԵԱ-ի քառորդ եզրափակչում Խորվաթիան է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցը ԵԱ-ի քառորդ եզրափակչում Խորվաթիան է

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում չկրեց ոչ մի պարտություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնության B խմբում:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3-րդ տուրում 3։3 հաշվով ավարտեց Լիտվայի դեմ հանդիպումը: Թիմից աչքի ընկան Դենիս Նևեդրովը, Միքայել Ղանդիլյանն ու Վլադիմիր Սանոսյանը:

Այսպիսով, Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը միավորների թիվը հասցրեց 7-ի ու առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Հունվարի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Խորվաթիային:

 

Կարդացեք հոդվածը` EspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում