«Երևանյան բեսթսելեր». «Ամանորի հրաշքն»՝ առաջատար. մանկական. դեկտեմբեր, 2025

9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Ամանորի հրաշքը» առաջին տեղում է։ Փոքրիկ ընթերցողն Անիի և Դավիթի հետ կճանապարհորդի տարբեր ժամանակների ու մշակույթների միջով՝ հասկանալու, թե ինչու է մարդը հազարամյակներ շարունակ տոնել Նոր տարին։ Նա կծանոթանա Հին Հռոմի տոնակատարություններին, ճապոնական գեղեցիկ ավանդույթներին, խորհրդային տարիների ամանորյա խորհրդանիշներին, դիքենսյան Լոնդոնի կախարդանքին և 1990-ականների Հայաստանին, երբ ամեն ինչ դժվար էր, բայց ընտանիքը, միևնույն է, մնում էր գլխավոր արժեքը։ 

Հովհաննես Արամյանցի «Նոր Տարին և ամենալավ հայրիկը» երկրորդ տեղում է։ Ինչն է ամենաթանկ նվերը Ամանորին: Նույնիսկ երբ տոնածառն արդեն զարդարված է, իսկ նվերները՝ փաթեթավորված, ամենակարևորը մնում է նույնը՝ միասին լինելու հրճվանքը: Այս գրքում տեղ են գտել երկու գունեղ, ջերմ և զվարճալի պատմություններ ամենօրյա ընտանեկան կախարդանքի մասին, որոնք զուգորդվում են հետաքրքիր և վառ պատկերներով: Փոքրիկ ընթերցողը յոթ արջուկնների, նրանց սիրելի հայրիկի և մնացած յուրահատուկ կերպարների հետ միասին կապրի տարվա ամենաուրախ տոնի զարմանահրաշ վայրկյանները: Եվ որ ամենակարևորն է՝ կսովորի, որ Ամանորն սկսվում է այնտեղ, որտեղ նրա ընտանիքն է:

Հովհաննես Արամյանցի «Նամակ Ձմեռ Պապիկին» գիրքը երրորդ տեղում է։ Մի անգամ ծնողներն Ալեքսին պատմեցին, որ Ձմեռ պապիկը կարող է կատարել նրա ցանկացած երազանք։ Դրա համար ընդամենը պետք է գրել նրան կախարդական նամակ։ Ալեքսը շատ բաների մասին էր երազում, բայց ամենից շատ ուզում էր դառնալ հրաշագործ։ Մի նամակով այդ ամենը չէր ասի, այդ պատճառով էլ մեկնեց արկածներով լի մի ճանապարհորդության դեպի հեքիաթային աշխարհ՝ բացահայտելու Ձմեռ պապիկի կախարդանքի գաղտնիքը…

Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը» հեքիաթը չորրորդ տեղում է։ Ստեղծագործությունը գրվել է հեղինակի և իր ընկեր Յուլիուս Հիթցիգի երեխաների հետ շփման ազդեցությամբ․ նրանց անունները՝ Ֆրից և Մարի, դարձել են «Մարդուկ-Ջարդուկ»-ի գլխավոր հերոսների անունները։ Հեքիաթի հիման վրա Պյոտր Չայկովսկին ստեղծել է երկու ակտից «Մարդուկ-Ջարդուկ» բալետը, որի լիբրետտոյի հեղինակը Մարիուս Պետիպան է։ Ստեղծագործությունը մեկ անգամ չէ, որ էկրանավորվել է և դարձել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի սյուժե։

Լուսի Գրիգորյանի «Ամենալավ նվերը» հինգերորդ տեղում է։ Ամանորը կարծես մոռացել էր այցելել հարևան բակի այն տունը, որտեղ ապրում էր մի ջերմ ընտանիք՝ ծնողներն իրենց երեք երեխաների հետ։ Պարգև պապը, իմանալով այդ մասին, որոշում է իր թոռների՝ Մհերի և Նարեի հետ տանել Ամանորյա հրաշքն այդ տուն։ Տեսնես կկարողանա՞ն վերադարձնել այն։

Հանս Քրիստիան Անդերսենի  «Ձյունե թագուհին» հեքիաթը վեցերորդ տեղում է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականին։ Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, որին անպատասխան սիրել է Անդերսենը։

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»  յոթերորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։

Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը» ութերորդ տեղում է։ «Սուրբ ծննդյան երգը» բրիտանացի հանրահայտ գրող Չարլզ Դիքենսի հեքիաթային պատմությունն է` հրատարակված 1843 թվականին: Այն բաղկացած է հինգ գլուխներից, որոնք հեղինակը կոչել է տաղեր: Երկը մաս է Դիքենսի «Սուրբ ծննդյան պատմություններ» ժողովածուի և Ծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս: Այն Էբենեզեր Սքրուջ անունով մի ծեր, քարսիրտ և ժլատ մարդու մասին է, որին Ծննդյան նախօրեին այցելում են իր նախկին բիզնես գործընկեր Ջեյքոբ Մարլիի, ինչպես նաև Սուրբ ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագային ոգիները: Թե ինչ է տեղի ունենում նրանց այցելությունից հետո, կիմանաք՝ ընթերցելով այս զարմանահրաշ պատմությունը: Դիքենսը «Սուրբ ծննդյան երգը» գրել է ի պատասխան բրիտանական հասարակության՝ աղքատության, հատկապես՝ աղքատ երեխաների հանդեպ վերաբերմունքի և դրա հետևանքների, և ցանկացել է պատմությունը օգտագործել որպես դրա դեմ փաստարկ՝ ցույց տալով ինքնամաքրման միջոցով մարդկային արատները հաղթահարելու ճանապարհը:

Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» իններորդ տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» տասներորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Հայկ Աջապահյան,

 «Ամանորի հրաշքը»

Դավինչի3181
20

Հովհաննես Արամյանց,

 «Նոր Տարին և ամենալավ հայրիկը»

Դավինչի757
3+2

Հովհաննես Արամյանց,

 «Նամակ Ձմեռ Պապիկին»

Դավինչի523
4նոր

Էռնստ Հոֆման,

 «Մարդուկ-Ջարդուկը»

Դավինչի516
5նոր

Լուսի Գրիգորյան,

 «Ամենալավ նվերը»

Դավինչի431
6նոր

Հանս Քրիստիան Անդերսեն,

 «Ձյունե թագուհին»

Դավինչի266
7-3

Հայկ Աջապահյան,

 «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»

Դավինչի257
8*

Չարլզ Դիքենս,

 «Սուրբ ծննդյան երգը»

Էդիթ Պրինտ175
9-6

Հայկ Աջապահյան,

 «90-ականների Երևանը»

Դավինչի121
10*

Ռադյարդ Քիփլինգ,

 «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»

Բուկինիստ110
Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում