Կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
1 րոպեի ընթերցում

Գերագույն հոգևոր խորհրդի հունվարի 27-ի որոշմամբ կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը, և դատական հայց է ներկայացրել։
«Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»,-նշվում է հաղորդագրության մեջ։