Հայաստան

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը ցածր է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը ցածր է

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են հունվարի 27-ի ժամը 17:15-ի դրությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր»,- նշում են դեպարտամենտից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում