«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Արամ Սարգսյանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ (1999-2000 թթ․) Արամ Սարգսյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանը հայտնել է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում։

«Մեր կուսակցությունում այդ առումով վաղուց որոշված է, և այդ թեման ձևական է դրվելու քննարկման․ միանշանակ՝ վարչապետի թեկնածուն կլինեմ ես, և կարծում եմ, որ դա օրինաչափ է։ Այնպես չի, որ ես երազում եմ վարչապետի թեկնածու լինել»,- նշել է Սարգսյանը։

Քաղաքականություն

Հավակնում եմ լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների մասին

Արամ Սարգսյանը հավելել է, որ ցանկանում է երկրի խորհրդարանում տեսնել ամբողջությամբ արևմտյան արժեքներ դավանող որևէ ուժի։

«Որ չլինեն միայն ռուսամետներ և բալանսավորողներ։ Ես համարում եմ, որ այդ համատեքստում մեր մասնակցությունն օգտակար է ոչ միայն մեզ, օգտակար է նաև երկրին, պետությանը, օգտակար կլինի նաև նոր ձևավորվող իշխանությանը՝ ինչ-ինչ քայլեր անելու առումով»,- նշել է Սարգսյանը։

Քաղաքականություն

ՀԱԿ-ը հայտարարեց խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին. վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։

Հայերեն English Español Русский