Քաղաքականություն

ՀԱԿ-ը հայտարարեց խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին. վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

2 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ը հայտարարեց խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին. վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը մասնակցելու է Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱԿ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Մեզ համար կարևոր օր է այսօր։ Դեկտեմբերի 14-ի համագումարից հետո մեր վարչությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել կուսակցության տարածքային կառույցների, ակտիվի հետ, երկու անգամ անցկացրել ենք վարչության նիստ, մեկ անգամ էլ՝ հանրապետական խորհրդի նիստ։ Օրակարգում ունեցել ենք առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը։ Մանրամասն քննարկել ենք մեր մասնակցության հարցը, մասնակցության ձևաչափը և վարչապետի մեր թեկնածուի հարցը։ Այն ամենը, ինչ կասեմ, համաձայնեցվել է մեր կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Տեղյակ եմ պահում, որ միաձայն կայացվել է որոշում մասնակցել առաջիկա ընտրություններին և կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,- հայտարարեց Արամ Մանուկյանը։

Արամ Մանուկյանը նաև հայտնեց, որ իրենք ընտրություններին մասնակցությունը պատկերացնում են լայն դաշինքի ձևավորման եղանակով։ 

Լևոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԿ-ին իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու որոշման ր իրեն վստահելու համար՝ շեշտելով, որ այդ որոշումն ընդունել է երախտագիտությամբ և մեծ պատրաստակամությամբ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում