ՀՀ նախագահը կարևորել է ՄԱԶԾ-ի հետ Հայաստանի համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

Աշխարհն ապրում է դժվար ժամանակաշրջան, ինչը վերաբերում է նաև Միավորված ազգերի կազմակերպությանը, սակայն այդ դժվարությունները միաժամանակ հնարավորություն են՝ վերանայելու համագործակցության ձևաչափերը և գտնելու ավելի արդյունավետ ուղիներ համատեղ կառավարման ու զարգացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՝ ՄԱԶԾ-ի գործունեության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում։

«Պետք է ասեմ, որ մենք ապրում ենք դժվար ժամանակներում։ Սա վերաբերում է նաև Միավորված ազգերի կազմակերպությանը, սակայն կարծում եմ, որ այդ դժվարությունները նաև հնարավորություն են՝ դրանք հաղթահարելու և հետագա համագործակցության համար ավելի արդյունավետ ուղիներ գտնելու, ինչպես նաև աշխարհի և հանրության կառավարման նոր ձևեր ձևավորելու համար։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք դա անել։ Իմ Դավոսյան հանդիպումներից հետո ձեռք բերած տպավորությունները հենց այդպիսի եզրակացություններ են թույլ տալիս անել։

Ասեմ նաև, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը միտված է ապագային»,- ասաց նախագահը՝ հիշեցնելով, որ ինքն անձամբ տարբեր ժամանակահատվածներում՝ որպես փորձագետ, որպես քաղաքապետ և որպես նախարար, ներգրավված է եղել ՄԱԶԾ-ի հետ իրականացված նախաձեռնություններում։

Նա առանձնակի կարևորեց բարձր տեխնոլոգիական ռազմավարության մշակմանն ուղղված համատեղ աշխատանքը, որը, ըստ նրա, այսօր արդեն ունի տեսանելի արդյունքներ։

Խաչատուրյանը վստահեցրեց, որ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում՝ ընդգծելով, որ նոր գաղափարները շատ են, սակայն անհրաժեշտ է ընտրել լավագույններն ու դրանք իրականացնել արագ, բայց նաև մտածված կերպով։

Նախագահը նաև կարևորեց տեղեկատվական հոսքերի պայմաններում ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս գործընթացում Հայաստանը ակնկալում է շարունակական աջակցություն ՄԱԿ-ի կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

Եզրափակելով ելույթը՝ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն  հայտնեց ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի մյուս ծրագրերի ներկայացուցիչներին՝ Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված երկարամյա աջակցության համար։

 

 

 

Հայերեն العربية English Español Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան