Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-3/26. Սիրունյան, Քրիստ Քեռի, Գրանտ

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-3/26. Սիրունյան, Քրիստ Քեռի, Գրանտ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Հայկ Սիրունյան «Մարմինների վրայով» վեպ

Հայկ Սիրունյանի «Մարմինների վրայով» վեպը բացում է մարդու գիտակցականի և անգիտակցականի սահմանները՝ ցույց տալով, թե ինչպես է նա պայքարում իր ներսում ծավալվող հակասությունների դեմ:

Սիրո, ընկերության, պատերազմի, մահվան ու դավաճանության, քաղաքականության ու կյանքի փիլիսոփայության մասին հյուսված այս բազմաշերտ պատմության կենտրոնում մի հերոս է, որ քայլում Է սեփական հոգու լաբիրինթոսով՝ փորձելով գտնել ճշմարտությունը, «ներքին հավատի» կայունությունը և ներքին ազատության ճանապարհը:

Վեպը ոչ միայն արտաքին իրադարձությունների շղթա է, այլև հոգևոր ճանապարհորդություն՝ դեպի մարդու ներքին բևեռները, որտեղ իրականն ու երազը, հույսն ու հուսահատությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ: Խմբագիր` Գագիկ Մինասյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: 

Մանկապատանեկան գրականություն

Հեքիաթներ Քրիստ Քեռուց

Հեքիաթասաց Քրիստ Քեռին ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում իր նորագույն հեքիաթների առաջին ժողովածուն: Այս գրքում դուք կհանդիպեք լրիվ նոր հերոսների, որոնցից են՝ Արջուկ Ջուկը, Կոկորդիլոս Կոկոն, Բու Սեդրակը, Վիշապ Փաֆն ու Արքայադուստր Միլլին, Ոզնի Փշկոն ու Դարբին Բարմալը, Ցեց Վիգենը, ՏանՁմերուկը և շատ ու շատ այլ, հետաքրքիր, անսովոր կերպարներ:

Քրիստ Քեռին արդեն տասնամյակներ է, ինչ ստեղծագործում է երեխաների համար: Նա հեղինակել է բազմաթիվ մանկական հեռուստահաղորդումներ, որոնցից են՝ «Տուն Տունիկ»-ն ու «Հոպլա Շոու»-ն, «Մուլտի-Պուլտի Այբուբեն» և «Ի՞նչ դառնամ, երբ մեծանամ» երաժշտական անիմացիոն շարքերը, «Ֆելոն ու Խելառների Գնացքը» «Մոխը, Դմբլդոխն ու Քրիստ Քեռու հեքիաթները» ֆանտաստիկ վիպակերը, ինչպես նաև գրել է մանկական օպերա Պստիկների ու Մեծիկների համար, որը կոչվում է «ՄուկՕպերա»: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ն:

 Նոն ֆիքշն գրականություն

 Ադամ Գրանտ, «Ինքնատիպները»

Հոգեբանները բացահայտել են, որ դեպի ձեռքբերումներ տանող երկու ճանապարհ կա՝ հարմարվողականություն ևինքնատիպություն: Հարմարվող մարդիկ իրենց համոզմունքներն ու վարքը համապատասխանեցնում են խմբինորմերին: Ինքնատիպ մարդիկ լողում են հոսանքին հակառակ, առաջ են քաշում նոր գաղափարներ, որոնք հակասումեն կլիշեներին, բայց ի վերջո աշխարհն ավելի լավն են դարձնում: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես մենք բոլորսկարող ենք ավելի ինքնատիպ դառնալ: Յուրօրինակ լինելը նշանակում է հրաժարվել հանգամանքներին հարմարվելուցև իրավիճակը փոխելու ուղիներ փնտրել: Վերջին անգամ ի՞նչ եք արել, երբ ձեր գլխում թարմ միտք է ծագել: Մեզնիցշատերը, ընկնելով հաջողության հետևից և վախենալով ձախողման մատնվել, նախընտրում են հարմարվել, ոչ թեառանձնանալ ամբոխից: Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում