Սպորտ

Վստահ ենք մեր ուժերին. Ռուբեն Նազարեթյանը` ԵԱ-ի հաղթանակների մասին

1 րոպեի ընթերցում

Վստահ ենք մեր ուժերին. Ռուբեն Նազարեթյանը` ԵԱ-ի հաղթանակների մասին

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է իր թիմի՝ ԵԱ-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին:

«Հրաշալի զգացողություն ունեմ, այնպիսին, ինչպիսին երկար ժամանակ չեմ ունեցել: Լիահույս եմ, որ շարունակելու ենք ուրախություն պարգևել մեր ազգին: Վստահ ենք մեր ուժերին, որը ստացել ենք դեռևս Եվրոպայի առաջնության ընտրական փուլից և այդ վստահությամբ կմոտենանք նաև վերջին տուրի խաղին Լիտվայի դեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նազարեթյանը:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպումը ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովել է իր տեղը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում: Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները 2:1 հաշվով հաղթել էին Ուկրաինային, այնուհետ 5:4 հաշվով պարտության էին մատնել չեխերին և այժմ 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում