Սպորտ

Նիկիտա Խռոմիխը ճանաչվեց Չեխիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտզալիստ

1 րոպեի ընթերցում

Նիկիտա Խռոմիխը ճանաչվեց Չեխիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտզալի հավաքականի անդամ Նիկիտա Խռոմիխը ճանաչվեց Չեխիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտզալիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտզալի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Չեխիայի հետ և առավելության հասավ 5:4 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկիտա Խռոմիխը, որն էլ  ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտզալիստ:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմություն է կերտում` առաջին իսկ մասնակցությամբ հաղթահարելով խմբային փուլի արգելքը:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Լատվիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունվարի 28-ին (Երևանի ժամանակով` 22:30-ին):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում