Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է

Հայաստանի ֆուտզալի հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտզալի հավաքականը երկրորդ տուրում մրցեց Չեխիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Աչքի ընկան Սանոսյանը, Խռոմիխը, իսկ Չեխիայի թիմից Կուդելկան դարձավ ինքնագոլի հեղինակ: Առաջին խաղակեսում չեխերը խփեցին մեկ գնդակ: Գոլն իր ակտիվում գրանցեց Դրոզդը:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը մեծացրեց առավելությունը: Ազգային թիմի կազմում աչքի ընկան Պետրոսովը ու Խռոմիխը: Չեխերին այնուհետև հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խուսափել նրանք չկարողացան:

Հայաստան-Չեխիա` 5:4:

Խմբային փուլի վերջին հանդիպումը ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովել է իր տեղը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում: Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները 2:1 հաշվով հաղթել էին Ուկրաինային և այժմ 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը:

Կարդացեք հոդվածը` العربيةTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում