Սպորտ

Թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտում է պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 25-րդ ռակետ Իտալիան ներկայացնող Լուցիանո Դարդերիի հետ: Մոտ 3,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 4 սեթից հետո` 6:7, 6:3, 3:6, 4:6 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 18-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում