Իսպանիայում Հայաստանի դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը և դեսպանի տիկին Տաթևիկ Բարսեղյանը մասնակցել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են դեսպանությունից։

«Դեսպանը կարճ առանձնազրույցներ է ունեցել թագավորի Ֆելիպե VI-ի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Հայերեն العربية English Español Français Русский