Հայաստան

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի առողջապահության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու հրավերը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի առողջապահության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու հրավերը

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ադոնիս Գեորգիադիսին ընդունելության համար, առաջարկել է ակտիվացնել հայկական կողմի հետ շփումները առողջապահության ոլորտում համագործակցության ուղղությամբ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջության առաջնային պահպանման ոլորտում բուժօգնության կազմակերպման հունական փորձի ուսումնասիրությանը։ Նաեւ ընդգծվել է Հունաստանի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցության հաստատման կարևորությունը։

Ադոնիս Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով դեսպան Մկրտչյանին` փոխանցել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը։

Դեսպանը փոխանցել է հայկական կողմի բաց հրավերը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում առաջիկայում ընդունելու վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում