Սպորտ

Մեկնարկել է «Նոա»-«ԱԶ Ալկմար» երևանյան խաղի տոմսերի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Նոա»-«ԱԶ Ալկմար» երևանյան խաղի տոմսերի վաճառքը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում կմրցի Նիդեռլանդների «ԱԶ Ալկմար» ակումբի հետ:

Արդեն մեկնարկել է «Նոա»-«ԱԶ Ալկմար» երևանյան խաղի տոմսերի վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոմսերի վաճառքը սկսվել է «Նոա»-ի պաշտոնական կայքէջում` տոմսերի համար նախատեսված բաժնում:

Խաղի տոմսերի նվազագույն գինը 1000 դրամ է, իսկ առավելագույնը` 5000 դրամ:

Փլեյ-օֆֆի երևանյան հանդիպումը կկայանա 19-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 26-ին Նիդեռլանդներում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում