Սպորտ

Միհրան Դերմենջյանը ճանաչվել է ԵԱ-ի Հայաստան-Ուկրաինա խաղի լավագույն ֆուտզալիստ

1 րոպեի ընթերցում

Միհրան Դերմենջյանը ճանաչվել է ԵԱ-ի Հայաստան-Ուկրաինա խաղի լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի` Հայաստանի համար պատմական առաջնությունում ու Ուկրաինայի դեմ խաղում հանդիպման լավագույն ֆուտզալիստ ճանաչվեց ազգային թիմից Միհրան Դերմենջյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի ֆուտզալի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի ընտրանին ուժերը չափեց Ուկրաինայի թիմի հետ ու հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը, ով դարձավ հանդիպման լավագույն ֆուտզալիստ:

Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը` հաղթանակ տոնեց մեկնարկում: Հաջորդ հանդիպումը Ռուբեն Նազարեթյանի սաները կանցկացնեն հունվարի 25-ին` մրցելով Չեխիայի հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում