Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Եվրոպայի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի ֆուտզալի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ ու առավելության հասավ 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում պատմական առաջին գոլը խփեց Միհրան Դերմենջյանն, ով նաև խփեց թիմի երկրորդ գնդակը:
Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը` հաղթանակ տոնեց մեկնարկում: Հաջորդ հանդիպումը Ռուբեն Նազարեթյանի սաները կանցկացնեն հունվարի 25-ին` մրցելով Չեխիայի հետ: