Փոփոխություններ և լրացումներ՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգում

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում։

Ըստ այդմ` առաջարկվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու որոշմամբ սահմանված միջոցառումից: Սահմանվել է տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակների արդյունքներով աջակցության իրավունքը դադարեցված շահառուների աջակցության իրավունքի վերականգնման մեխանիզմներ: Որոշմամբ առաջարկվում է նաև սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղեկատվական բազաների միջև ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանն ուղղված աջակցության ավել վճարված գումարները վարկատուների կողմից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա չեն: Երկարաձգվել է միջոցառման շրջանակում (շահառու դառնալու համար) դիմելու ժամկետը  մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան